Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

ՌԴ ՔԿ-ն՝ «Շերեմետևո»-ի թռիչքուղում հայ երիտասարդի մահվան մեղավորների մասին

1364
Երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ., 17:40
ՌԴ ՔԿ-ն՝ «Շերեմետևո»-ի թռիչքուղում հայ երիտասարդի մահվան մեղավորների մասին

Տղամարդը մահացել է դիսպետչերների մեղքով. այս մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից: Ըստ հաղորդագրության, 1993թ. ծնված ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան պատճառը եղել է ուղևորների գրանցման և վայրէջքի դիսպետչերների կողմից տեխնիկական կանոնակարգի խախտումը: Ավտոբուս նստելու և օդանավին հասնելու փոխարեն, նա ուղևորվել է դեպի թռիչքուղի, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Մինչդեռ, դիսպետչերները պետք է հետևեին նրան: