«Էդ հո Ձեզ հե՞տ չի պատահել, պարոն Գրիգորյան». Նիկոլ Փաշինյան
«Իմ դիմաց կա վարկի սպառման օրինակ. 2.3 մլն վարկ է տրամադրել ինչ-որ կազմակերպություն ավտոմեքենայի ձեռքբերման համար, ամսական սպասարկումը 12 հազարից սկսած, տոկոսագումարը՝ 25 հազար, սպասարկման վճարը՝ 32 հազար: Հաջորդ ամիս՝ 43 հազար սպասարկման վճարը, հետո՝ ևս 43: Միշտ սպասարկման վճարն ավելի բարձր, քան մարվող տոկոսադրույքը»,- կառավարության նիստի ժամանակ խնդիր բարձրացրեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: «Էդ հո Ձեզ հե՞տ չի պատահել, պարոն Գրիգորյան»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը: «Չէ, ես վարկ չեմ վերցրել... Կարգավորումը կարող է լինել այն, որ սպասարկման գումարը չի կարող գերազանցել տոկոսադրույքի ինչ-որ տոկոս»,- պատասխանեց նախարարը: «Պայմանագրի մեջ նշված է վերջնական տոկոսադրույքն ու բոլորը դա պարտավոր են ներկայացնել: Մենք ստիպել ենք ֆինանսական կառույցներին՝ նշել վերջնական էֆեկտիվ տոկոսադրույքը»,- արձագանքեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36