Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

«Տպավորություն է՝ կառավարությունն ընկել է խեղճ ու կրակ լոմբարդների հետևից». վարչապետ

679
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 12:25
«Տպավորություն է՝ կառավարությունն ընկել է խեղճ ու կրակ լոմբարդների հետևից». վարչապետ

«Լոմբարդների հետ կապված ակտիվ քննարկումներ կան: Տպավորություն է, որ կառավարությունն ընկել է խեղճ ու կրակ լոմբարդների հետևից, ի՞նչ կասեք պարոն Գրիգորյան»,- դիմելով փոխվարչապետին՝ հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

«Այո, լոմբարդների մասով մոտավորապես 60 անգամ ուզում ենք ավելի բարձր լիցենզավորման տուրք սահմանել ու կա պրոբլեմ. վաղը հանդիպելու ենք նրանց հետ, քննարկենք միասին»,- արձագանքեց Մհեր Գրիգորյանը: «Կառավարությունն ուզում է քաղաքացիների հետ երկխոսություն ունենալ, որ իրար համար հնարավորինս քիչ վատ իրավիճակներ ստեղծենք...»,- շարունակեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչները դժգոհում են կառավարության կողմից «Պետական տուրքի» մասին օրենքում կատարված փոփոխություններից: