«Ոչ մեկը ո՛չ լսում ա, ո՛չ ընդունում»․ հաշմանդամ օդաչուների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
Կառավարության դիմաց հերթական անգամ բողոքի ակցիան են իրականացնում «Հաշմանդամ օդաչուներ» ՀԿ-ի անդամները: Ցուցարարները Կառավարությունից պահանջում են, որ Սևանա լճի մոտ գտնվող «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող հողատարածքի վաճառքից ստացված գումարներն իրենց հատկացվեն: «Ոչ մեկը ո՛չ լսում ա, ո՛չ ընդունում ա: Համարյա երեք ամիս առաջ նամակ ենք գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նամակին պատասխան չկա»,- ասում են նրանք: Ակցիա իրականացնողների խոսքով՝ «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող հողատարածքը պիտանելի չէ օգտագործման համար: «Սևանում մեզ հող են հատկացրել 30 տարի առաջ, ասում ենք՝ էդ հողը պիտանի չէ ոչ մի բանի, ոչ էլ մենք էնտեղ ինչ-որ բան ենք սարքելու. չի թույլատրվում՝ ազգային պարկ ա: Վերցրեք ձեր հողը, վերջացրեք մեր սնանկացումը, չեն փակում մեր սնանկացումը, որ սոցնախարարությունը մեր գումարը տա, դիտմամբ չեն անում, որ հարցը չգնա գումար վճարելուն»,- ասում են օդաչուները: Փոխհատուցում պահանջող օդաչուները 148 էին, այժմ մնացել են 41-ը: «Մենք երկրի համար էնքան բան ենք արել, որ շատերը չեն պատկերացնում։ Հիմա անպետք ենք, ուղիղ ասում եմ՝ անպետք ենք դրա համար ոչ մեկ չի ուզում մեր հարցը լուծի»,- եզրափակեցին ցուցարարները: Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիներ»-ը սնանկ ճանաչվեց 2003-ի մարտին, կառավարության որոշմամբ՝ պետությունը հինգ միլիոն դոլարով վերցրեց այդ ընկերության բոլոր չվերթերը ու տվեց «Արմավիա» ավիաընկերությանը: Օդաչուները մինչ օրս սպասում են, մինչև որ վաճառվի սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիներ»-ի գույքը: Հիմա էլ նրանք սպասում են Սևանի մոտ գտնվող «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող հողատարածքի վաճառքից ստացված գումարներին: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18