«Մյուսը բանտում է ու չեմ կարծում, թե կհաստատի այս տողերը». Աշոտ Ասատրյան
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շիրխանյանի նամակն եմ կարդում ուղղված Քոչարյանին ու երկու բանի վրա ֆիքսվեցի։ Ինձ հետաքրքրեց, թե 1992-ին Շիրխանյանն ինչպե՞ս էր 35000 փախստականներին տեղավորելու Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում՝ Շուշիում և Խոջալուում, երբ այդ ժամանակ վտանգի տակ էր նույնիսկ Ստեփանակերտը։ Հասկանում եմ, որ Քոչարյանը կարող էր իրեն գոռոզ պահել, արհամարհեր փախստականներին և մնացածին, դա ընդունում եմ, հավատում եմ, բայց Շիրխանյանի նման առաջարկը գոնե ինձ համար հասկանալի չէ։ Հետո այս ուշացած, նույնիսկ շատ ուշացած նամակը գրել ու ամբողջը կառուցել Վազգեն Սարգսյանի վրա, մի տեսակ անհասկանալի է։ Այս անգամ էլ հասկանում եմ, որ Շիրխանյանը հին իշխանության օրոք չէր կարող նման նամակ գրել, բայց գոնե նամակի մեջ կարելի՞ էր չէ բացի իրենից, Քոչարյանից, Վազգեն Սարգսյանից ու Դեմիրճյանից այլ մարդու մասին գրել, ով կարող էր այս պահին հաստատել դա։ Նամակում անդրադարձած անձանցից 3-ն այս պահին կենդանի չեն՝ Վազգեն Սարգսյան, Դեմիրճյան և Ելցին, մյուսը բանտում է ու չեմ կարծում, թե կհաստատի այս տողերը, քանի որ իր դեմ է, մյուսն էլ նամակի հեղինակն է։ Ամեն դեպքում, ցանկացած հանցագործ պետք է պատասխանատվության ենթարկվի բացառապես իր կատարած հանցանքների համար, նույնիսկ աշխարհիս երեսին ամենադաժան, թալանչի ու մարդասպան տեսակը»։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00