«Մարտի 1-ի պարկուճները փոխվել են». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանն ու Մարտի 1-ի գործի հետ կապված ուշագրավ հայտարարություն արեց. «Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ ցանկացած հարց քննարկվի օբյեկտիվության շրջանակներում: Մեր կառավարությունը 100 տոկոսով հավատարիմ է դրան, որևէ կասկած չունենաք: Ինչ վերաբերում է հաշվեհարդարի լուրերին, կարծում եմ անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որը դարձել է սիրո, համերաշխության հեղափոխության միջոցով: Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, դրա և հնարավորությունը կար, և ժամանակը, և համատեքստը կարող էր լինել: Խնդրում եմ՝ որևէ մեկին որևէ մի գործողություն չդիտարկել անձնական զգացումների, ընկալումների շրջանակում: Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, ապա մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Հնարավոր է՝ դրանով փորձ է արվել թաքցնել բանակի ներգրավվածությունը, կարող է լինել նաև վարկած, որ էդտեղ եղել են այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ: Դա նշանակում է պարկուճների փոփոխությունը նախաձեռնողները պետք է ներգրավվեն ու տան ցուցմունքներ: Պարկուճը եթե լիներ, կնույնականացվեր զենքի հետ, կիմանայինք՝ ով է կրել»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54