«Փոքրիկ Հայաստանում դոլարով միլիարդատերեր ունենք, սակայն Ռուսաստանից զենքը վարկով ենք վերցնում». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետբյուջեից 54 միլիոն դոլարին համարժեք դրամ է ծախսվել ՊԵԿ Դիլիջանի ուսումնական կենտրոն անվանված, իրականում հանգստի գերշքեղ կենտրոն վերակառուցելու համար: Վերակառուցելու, որովհետև շենքը խորհրդային շրջանում կինոմատոգրաֆիստների հանգստյան տունն էր: Միջպետական ավտոճանապարհին էլ կամուրջ և դեպի այդ օբյեկտ տանող ասֆալտապատ նոր ճանապարհ սարքեցին, դա էլ՝ պետական բյուջեից հավելյալ ծախս: 2016թ. ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակն անցյալ դարի 80-ական թվականների զենքերով էր կռվում: Փոքրիկ, Ռուսաստանի մի շրջանի տարածք ունեցող Հայաստանում դոլարով միլիարդատերեր ունենք, սակայն Ռուսաստանից զենքը վարկով ենք վերցնում: Զենքի փող չունենք, սակայն պետական չինովնիկներին և Երևանի քաղաքապետարանի աշխատողներին պարգևատրվելու համար միլիոնավոր դոլարներին համարժեք պարգևավճարներ է տրվում: Ադրբեջանի ռազմական բյուջեն 2 միլիարդ դոլար է, Ալիևը պարբերաբար նոր զենքեր է գնում, ինչն ստիպում է պատասխան քայլեր ձեռնարկել: Հայաստանն ու Արցախն իսկական մի դաշնակից ունեն, դա մեր բանակն է, ամեն ինչ պետք է արվի հանուն բանակի, որ բանակը կարողանա պահել երկիրը»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
