Հակոբ Կարապետյանը՝ «Մոնումենտ»-ի դղյակներն ապամոնտաժելու մասին
Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե քաղաքապետարանը չի՞ պատրաստվում ապամոնտաժել նաև «Մոնումենտի» այգում կառուցված դղյակները, ասել է․ ««Մոնումենտի» այգում կառուցված դղյակները, ինչքանով մեզ դուր գան կամ չգան, գրանցված են որպես սեփականություն։ Որևէ գործընթաց սկսելուց առաջ ուսումնասիրվում են դրա իրավական հիմքերը, տարբեր տարածքներում տարբեր իրավական հիմքերով են մարդիկ տնտեսական գործունեություն ծավալել. զբոսայգիներում դրանք հիմնականում վարձակալված տարածքներ են, բայց կան նաև որպես սեփականություն գրանցված տարածքներ, մենք պետք է դա հասկանանք»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Օպերայի տարածքում քաղաքապետարանը սրճարաններն ապամոնտաժելու աշխատանքներ է իրականացնում։ Այսօր երրորդ օրն է։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի խոսքով, դա կտևի մոտավորապես 8 օր։ |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06