Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ցուցարարները պառկել են գետնին․ նրանք պահանջում են Հայկ Մարությանին

1354
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 12:55
Ցուցարարները պառկել են գետնին․ նրանք պահանջում են Հայկ Մարությանին

«Ամոթ, ոստիկան»,- վանկարկում են ճանապարհը փակած ցուցարարները։ Նրանց և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել։ Ոստիկանները փորձում են ազատել Թումանյան-Մաշտոց խաչմերուկը, որտեղ նստացույց են անում ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները։

«Ինչքան կարանք ստեղ ենք, մինչև վերջ ստեղ ենք»,- ասում են նրանք՝ պահանջելով, որպեսզի քաղաքապետը գա իրենց հետ հանդիպման։

Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ նրանց է մոտեցել «Շտապօգնության» ավտոմեքենան։