Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ծառուկյանը մոռացել է իր՝ «շատ սիրելի երիտասարդ ընտանիքներին»

1134
Չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ., 11:45
Ծառուկյանը մոռացել է իր՝ «շատ սիրելի երիտասարդ ընտանիքներին»

Վերջին ամիսներին Գագիկ Ծառուկյանը և նրա թիմն անընդհատ խոսում էին այն մասին, որ սկսել են մասշտաբային շինարարություն Աբովյան քաղաքում, որի միջոցով մատչելի բնակարաններով են ապահովելու երիտասարդ ընտանիքներին: Ծառուկյանը նշում էր, որ այդ ծրագրով երիտասարդ ընտանիքները կարողանալու են 1 մետր քառակուսին 300-350 ԱՄՆ դոլարով ձեռք բերել բնակարաններ, որոնք նաև վերանորոգված են լինելու: Ծառուկյանի թիմը հայտարարում էր նաև, որ դա Ծառուկյանի կողմից սոցիալական ծրագրերի մեկնարկն է լինելու և շարունակվելու է նաև այլ բնագավառներում:
Ասում են, վերջին շրջանում, իր դեմ նկատվող որոշակի անորոշությունից և ճնշումներից հետո, Գ. Ծառուկյանը հետին պլան է մղել այդ ծրագիրը, իսկ երիտասարդ ընտանիքներին, որոնք անընդհատ հետաքրքրվում են ծրագրի ընթացքով, տեղեկացնում են, որ «այս պահին չենք կարող որևէ տեղեկություն տրամադրել»: Ասում են նաև, որ շինհրապարակում շինարարական աշխատանքներ գրեթե տեղի չեն ունենում և աշխատողներ էլ չկան: