Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Հետաքրքիր է՝ սա էլ գյուղնա՞խն է առաջարկել». Բաբկեն Պիպոյան

396
Չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ., 19:35
«Հետաքրքիր է՝ սա էլ գյուղնա՞խն է առաջարկել». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղյա՞կ եք, թե որքան արժե ոչ բարձրակարգ վիսկիի կամ ռոմի գինը մեր շուկայում: Իսկ հիմա ուշադրություն՝ հարկային նոր օրենսդրությամբ 1լ վիսկիի միայն ակցիզային հարկը կկազմի 7000 դրամ ու հստակեցված էլ չէ, թե քանի՞ տոկոսանոց սպիրտի հաշվարկով: 7000 դրամ՝ ավելացնում ենք 1400 դրամ ԱԱՀ և Բարև Ձեզ: Հետաքրքիր է՝ սա էլ գյուղնա՞խն է առաջարկել, որ զարկ տանք տեղական գինու արտադրությա՞նը: Այդ դեպքում գինունն ինչո՞ւ ենք ավելացնում: Մնացածի մասին՝ ավելի ուշ»: