«Մոսկովյան Մաուգլի»-ի մորը ձերբակալել են. մանրամասներ սկանդալային դեպքից
Մոսկվայում աղբանոցի վերածված բնակարանում տարիներ շարունակ փակված 5-ամյա աղջկա մորը ձերբակալել են: «Մոսկովյան մաուգլի» անունն ստացած 5-ամյա երեխայի մայրը արդարացել է, թե ստիպված է եղել երեխային միայնակ թողնել, քանի որ միայնակ մայր է, պետք է աշխատի, դուրս գա գործերով: Նա պատմել է, թե հսկայական պարտքերի պատճառով մտադիր է եղել վաճառել բնակարանն ու երեխայի հետ ժամանակավորապես տեղափոխվել ծանոթի տուն, մինչ ապրելու նոր տեղ գտնելը: Ինչպես արդեն հայտնել ենք, 47-ամյա մորը՝ Իրինա Գարաշչենկոյին մեղադրում են աղջան սպանելու փորձի համար: Նա 2 ամսով կալանավորված է: Իսկ երեխան, ով հիմա գտնվում է բժիշկների հսկողության տակ, արդեն կազդուրվում է և շփման հմտություններ ձեռք բերում: Նա արդեն չի վախենում մարդկանցից, արձագանքում է իր անվանը, կարողանում է պարզ բառեր ասել: Հիշեցնենք, որ նա տառապում էր մի շարք հիվանդություններից, մարդկանց հետ շփման բացակայության պատճառով չի կարողանում խոսել, վախենում է մարդկանցից, ինչպես նաև՝ փակված մնալուց: Նրա վզին սերտաճած օտար մարմինը, պարզվել է, մազակալ է եղել: Բուժման կուրս անցնելուց հետո նրան կուղարկեն հանգստյան տուն: Նշենք նաև, որ երեխայի մոտ թերսնման նշաններ չեն հայտնաբերվել: Ի դեպ, քրեական գործեր են հարուցվել նաև տեղամասային պատասխանատուի և անչափահասների գործով տեսուչների նկատմամբ՝ հանցավոր անտարբերություն դրսևորելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու համար: Հարևանները պնդել են, որ երեխայի անդադար լացի ու անխնամ վիճակի մասին մի քանի անգամ ահազանգել են պատասխանատու մարմիններին, սակայն ոչ ոք միջոցներ չի ձեռնարկել: Թե ինչ պայմաններում էր ապրում երեխան աղբանոցի վերածված տանն օրերով միայնակ փակված, դիտեք տեսանյութում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18