«Դեմ եմ լիմոնադի թանկացմանը». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց
![]() «Ես դառնում եմ գործազուրկ», «Դեմ եմ լիմոնադի թանկացմանը», «Ոչ մոնոպիլիզացմանը» գրություններով պաստառներով գազավորված ըմպելիքներ արտադրողները բողոքի ակցիա են իրականացնում Հարկային օրենսգրքի դրույթների դեմ: Նրանք այս պահին Կառավարության շենքի դիմաց են: Հիշեցնենք, որ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն օրեր առաջ «Ֆեյսբուք»-ում տեղեկացրել էր, որ Կառավարությունը որոշել է ավելացնել գազավորված ըմպելիքների (բացի հանքային ջրից) ակցիզային հարկը 30%-ով։ Սա նշանակում է այդ ապրանքների թանկացումներ, աշխատատեղերի կրճատումներ և ամենակարևորը՝ հարկային բեռի ավելացում հպարտ սպառողի վրա, քանզի անուղղակի հարկատեսակների վերջնական վճարողը սպառողն է: Ավելի վաղ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս անդրադարձել էր այսպես կոչված շաքարի հարկ ներմուծելու անհրաժեշտությանը.«Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որպեսզի շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար։ Հատուկ եմ նշում բնական, որովհետև դրանք նույնպես պարունակում են շաքար, և նույնչափ վնասակար են, ինչքան որ գազավորված շաքար պարունակող ըմպելիքը»,- գրել էր Թորոսյանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
