Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մոսկվայում կա 30 բերման ենթարկված, այդ թվում՝ փուչիկ բռնողները

1103
Կիրակի, 10 մարտի, 2019 թ., 19:10
Մոսկվայում կա 30 բերման ենթարկված, այդ թվում՝ փուչիկ բռնողները

Մոսկվայի Սախարովի անվան պողոտայում այսօր նախաձեռնած ցույցը՝ ի պաշտպանություն ազատ համացանցի, ավարտվեց: Ոստիկանությունը մոտ 30 ցուցարարի է բերման ենթարկել, հայտնում է DW-ն: Ակցիային մասնակցել է մոտ 15 հազար մարդ: Աղբյուրը նշում է, որ Մոսկվայում բերման են ենթարկել նաև փուչիկներ պահող ցուցարարներին: Ոստիկանները հայտարարել են, թե փուչիկները անօդաչու թռչող միջոցներ են և դրանց համար լիցենզիա է պետք: Նմանատիպ ակցիաներ անց են կացվել նաև ՌԴ այլ քաղաքներում:

Հիշեցնենք, որ ՌԴ պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է համացանցի ռուսական սեգմենտի մեկուսացման վերաբերյալ օրինագիծը, որով Ռոսկոմնադզորին հնարավորություն կտրվի զրկել օգտատերերին համաշխարհային համացանցից: Օրենքը հնարավորություն կտա նաև առավելագույնս վերահսկել բոլոր կայքերն ու սոցցանցերը: