Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայից մեկնած ինքնաթիռի ուղևորները տուժել են հզոր տուրբուլենտության հետևանքով

1090
Կիրակի, 10 մարտի, 2019 թ., 10:45
Թուրքիայից մեկնած ինքնաթիռի ուղևորները տուժել են հզոր տուրբուլենտության հետևանքով

Turkish Airlines-ի՝ Ստամբուլից Նյու Յորք ուղևորվող ինքնաթիռը վայրէջքից կարճ ժամանակ առաջ հայտնվել է տուրբուլենտ հոսանքում, ինչի հետևանքով տուժել է 29 ուղևոր: Օդանավում եղել է 326 ուղևոր և անձնակազմի 21 անդամ: Նրանք կապտուկներ ու սալջարդեր են ստացել: Վայրէջքից անմիջապես հետո տուժածներին օգնության են հասել բժիշկները: