Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Սիրիայում մեր սակրավորը վիրավորում է ստացել ոտնաթաթի շրջանում». Արման Բաբաջանյան

1070
Ուրբաթ, 08 մարտի, 2019 թ., 13:15
«Սիրիայում մեր սակրավորը վիրավորում է ստացել ոտնաթաթի շրջանում». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Երեկ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Սիրիայում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս վիրավորում է ստացել այդ երկրում հումանիտար առաքելություն իրականացնող մեր զինվորներից մեկը։

Մեր սակրավորը վիրավորում է ստացել ոտնաթաթի շրջանում և անմիջապես հոսպիտալացվել է, կատարված վիրաբուժական միջամտությունից հետո նրա կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում մաղթելով հայկական խաղաղապահ առաքելության ներկայացուցչին՝ հույս ենք հայտնում, որ ապագայում հնարավոր կլինի խուսափել նման ցավալի միջադեպերից։

Մեր խաղաղապահները Սիրիայում աշխատում են բարդ ու վտանգավոր պայմաններում՝ ամեն օր կատարելով ռիսկային աշխատանք։ Նաև այդ հանգամանքով էր պայմանավորված իմ առաջարկությունը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամներից խումբ ձևավորել Սիրիա մեկնելու և տեղում մեր խաղաղապահների կեցության ու աշխատանքի պայմաններին ծանոթանալու համար։

Հայաստանի Հանրապետությունը պետք է գործուն քայլերով ցույց տա, որ պատասխանատու է աշխարհի ցանկացած կետում գտնվող, հատկապես խաղաղասիրական առաքելություն իրականացնող իր քաղաքացիների անվտանգության համար»։