Մոսկվայում փորձել են այրել մի քանի տոննա եվրո
![]() «Ֆոնտանկա»-ն հաղորդում է, որ Մոսկվայի պահեստային տարածքներից մեկում փորձել են հրկիզել մի քանի տոննա թղթադրամները: Ըստ աղբյուրի՝ հունվարի վերջին այնտեղ են տեղափոխել մի քանի տոննա եվրո: Այն բարձելու համար անհայտ անձինք օգտագործել են վերամբարձ մանիպուլյատոր: Փողի բլուրը փորձել են այրել մի քանի տեղերից, սակայն մտահղացումը չի իրագործվել, գումարի մեծ մասը մնացել է անվնաս: Ըստ որոշ չճշտված լուրերի՝ փողերի այրման գործընթացը կապ ունի ռուս պատգամավոր Ռաուֆ Արաշուկովի ձերբակալման հետ: Հիշեցնեք, որ նրան հենց Դաշնային խորհրդի նիստից ձերբակալել են հունվարի 30-ին: Ըստ հետաքննության՝ նա հանցակցել է «Ադիգե Խասե» երիտասարդական շարժման առաջնորդ և Կարաչևո-Չերկեսիայի վարչապետի պաշտոնի հավակնոդ Ֆրալ Շեբզուխովի սպանությանը 2010 թվականին: Ավելի ուշ 30 միլիարդ ռուբլու գազի հափշտակության մեղադրանքով ձերբակալվել է սենատորի հայրը՝ Ռաուլ Արաշուկովը, ինչպես նաև նրանց այլ հարազատներ:
|

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
