«Երևանը պատրաստ է դեր խաղալ իրանական գազի տարանցման հարցում». Նիկոլ Փաշինյան
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է դեր խաղալ իրանական գազի տարանցման հարցում, հաղորդում է IRNA գործակալությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Նա հայտնել է, որ քննարկվում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այն մոտ ապագայում կհաստատվի: «Մենք պետք է աջակցենք երկու երկրների ձեռնարկատերերին և օգտագործենք բոլոր հնարավորությունները: Նոր հեռանկարներ կան գործնական, տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության կարևորությունը: «Կարևոր է, որպեսզի մենք համաձայնեցնենք գազի գները, ինչը կենսական կարևոր նշանակություն ունեցող հարց է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին՝ ջերմ ընդունելության համար, և կոչ արել իրականացնել երկկողմ համաձայնությունները: Բացի այդ, գործակալությունը նշում է, որ Հայաստանն ու Իրանը համագործակցության մասին 2 փաստաթուղթ են ստորագրել: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
