Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Քանի դեռ շարունակվում է օկուպացիան, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն լինի». Մամուկա Բախտաձե

723
Երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ., 14:25
«Քանի դեռ շարունակվում է օկուպացիան, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն լինի». Մամուկա Բախտաձե

Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնում ներկա պահին հնարավոր չէ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, գրում է «Интерфакс»-ը:

Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր չէ, քանի դեռ շարունակվում է օկուպացիոն և քանի դեռ չի վերականգնվել երկրի տարածքային ամբողջականությունը:

Իսկ ինչ վերաբերում է Պրահայում փետրվարի 27-ին Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնխարար Գրիգորի Կարասինի նախատեսված հանդիպմանը, Բախտաձեի խոսքով, դրանք մշտապես ուղղված են տնտեսական և մարդասիրական հարցերի դիտարկմանը: