Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Չար լեզուները խոսում են Էրդողանի հայկական ծագման մասին». Аргументы и Факты

989
Երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ., 15:35
«Չար լեզուները խոսում են Էրդողանի հայկական ծագման մասին». Аргументы и Факты

Ռուսական «Аргументы и Факты» պարբերականը հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին, ով այսօր 65 տարեկան է դառնում:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ իրականում Էրդողանը հայկական ծագում ունի:

«Թուրքիայում չար լեզուները պնդում են, որ իրականում Էրդողանը հայ է: Ստամբուլի Քուլաքսըզ թաղամասը, որտեղ մեծացել է ապագա նախագահը, 1970-ականներին հայկական և հրեական սփյուռքի բնակության վայր էր համարվում»,- գրում է պարբերականը:

Նշվում է, որ ինքը՝ Էրդողանը, Վրաստան կատարած այցերից մեկի ժամանակ հայտարարել է, որ իր նախնիները աջարացիներ են եղել, ովքեր Թուրքիա են մեկնել Բաթումիից: