«Ուղեղի մեջ չի տեղավորվում». Ալեքսանդր Լապշինը շարունակում է բացահայտել Հայաստանը
![]() Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն, ով գտնվում է Հայաստանում, շարունակում է իր համար բացահայտել և իր բլոգի հետևորդներին ներկայացնել Հայաստանի տեսարժան վայրերը: Այս անգամ նա այցելել ու պատմել է Էդուարդ Տեր-Ղազարյանի մանրադիտակային քանդակների թանգարան: Իր ֆեյսբուքյան էջում Լապշինը գրել է. «Միանգամայն զարմանահրաշ թանգարան կա Երևանի կենտրոնում: Միայն պատկերացրեք՝ ասեղի անցք, որտեղով մենք թելում ենք: Ահա հենց այդ անցքի մեջ հայտնի վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանը (1923-2012) տեղավորել է ուղտերի քարավան, կառուցել ամրոցներ, պալատներ, քանդակել հայկական խաչքարեր, ստեղծել մեկ միլիմետր երկարությամբ ջութակ՝ լարերը՝ մարդկային մազերից: Այժմ նրա գործը շարունակում է թոռը՝ նույնպես Էդուարդ Տեր-Ղազարյան, նրա գործերը կազմում են ցուցանմուշների մոտ կեսը: Ցուցադրությունը մեծ է, դուք այնտեղ հեշտությամբ անց կկացնեք մեկ ժամ և ավելին: Ուղեղի մեջ չի տեղավորվում՝ ինչպես են այս վարպետները ստեղծում նման գլուխգործոցներ, այնինչ մենք նույնիսկ թելը չենք կարողանում մեկ անգամից անցքի մեջ անցկացնել: Հատկանշական է, որ Էդուարդ Տեր-Ղազարյանը ոչ միայն և ոչ այնքան միկրոքանդակներով է զբաղվել: Նա ջութակահար է եղել, եղել է Երևանի օպերային սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստեր: Միայն նայեք այս նկարը, կարո՞ղ եք պատկերացնել, որ այս ամբողջ քարավանը ընդամենը 1 միլիմետր է»: ![]() ![]() |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00


