«Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս. հիմա վեր կենանք ու քայլենք». Նիկոլ Փաշինյան
«Հիմնական հարցը, որ այսօր օդում կախված է, հետևյալն է՝ արդյոք Հայաստանում կարո՞ղ է տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և արդյոք ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը կարո՞ղ են հասնել մի էֆեկտի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանն ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է եղել իրականացնել և հասնել մի էֆեկտի, որին ընդունված է անվանել տնտեսական հրաշք, ուրեմն այդ տնտեսական հրաշքը մեր հասանելիության տիրույթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց մենք պետք է հասկանանք, թե որոնք են տնտեսական հեղափոխության պարամետրերը: Դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը: Այսինքն՝ տնտեսական հեղափոխության արգասիքը բարեկեցության նոր մակարդակն է: Իսկ ովքե՞ր են ստեղծում այդ ամենը. Ընդհանրապես, ով է տնտեսության մեջ ստեղծվող որևէ արդյունքի հեղինակը: Դա բացառապես մարդն է և մենք ուզում ենք խրախուսել, որ մարդը ստեղծի այն, ինչն իր հնարավորությունների տիրույթում է»,- այսօր Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հռչակելով տնտեսական հեղափոխության կարգախոսը. «Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս. հիմա վեր կենանք ու քայլենք»: Տեղեկացնենք, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ ընթանում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը, որին հրավիրված են Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48