«Վայ նրան, ով այլ մոտիվացիայով կառաջնորդվի». Ն. Փաշինյան
Կառավարությունը քննարկում է «Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող զորամասերի և այլ ստորաբաժանումների զինծառայողների համար սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Ներկայում սննդի կազմակերպման գործող ձևաչափի պարագայում հաճախակի են դարձել խնդիրները, որոնք պայմանավորված են սննդի կազմակերպման գործընթացը բազմաթիվ օղակների բաժանված լինելու հանգամանքով: Ըստ այդմ, որպես խնդրի լուծում, նախատեսվում է կոնսոլիդացնել նշված առանձին օղակները, որը հնարավոր է միայն պարենավորման կազմակերպումը մասնավոր անձին պատվիրակելու միջոցով: «Էս պրոցեսում ՊՆ-ի վրա դրվում ա առանձնահատուկ պատասխանատվություն, որ պրոցեսը պետք է կազմակերպվի թափանցիկության կանոններին համապատասխան ու չպետք է զուգորդվի կոռուպցիոն սկանդալներով: Մեր զինվորների համար պատշաճ սնունդ պետք է ապահովենք: Մենք մեր զինվորի հացի հարցն ենք լուծում ու վայ նրան, ով այս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի»,- նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30