Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Լրատվական ոլորտում դրսևորված հապճեպությունը խիստ մտահոգիչ է». Բորիս Նավասարդյան

278
Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 15:45
«Լրատվական ոլորտում դրսևորված հապճեպությունը խիստ մտահոգիչ է». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ հեղափոխությունից հետո լրատվամիջոցների ազատությունը չի սահմանափակվում: Սակայն համոզվում եմ, որ այդ ոլորտի և դրա առանձին ներկայացացիչների գործունեության հետ կապված պարբերաբար որոշումներ են կայացվում ու նախաձեռնություններ մշակվում, որոնք զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու փոխարեն, լուրջ վնասներ կարող են հասցնել: «Շիրակ» հեռուստաընկերության լուծարման, «Արմինֆո» գործակալության զբաղեցրած տարածքից վտարելու և մի շարք այլ դեպքերում դրսևորված հապճեպությունը, հետևանքների անտեսումը խիստ մտահոգիչ են: Մանավանդ, որ մոտակա ժամանակ ոլորտում էական փոփոխությունները անխուսափելի են ու խնդիրների նկատմամբ նմանատիպ ոչ կոմպետենտ մոտեցումները դժվար է բացառել...»: