Սեդրակ Քոչարյանի և Ռաֆիկ Մաշադյանի «թաքնված» կապերի մասին
Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում են ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն ու նրա՝ երիտասարդ, բայց միլիոնատեր որդին, ով շաբաթներ առաջ նշանակվել է Երևանի կայազորի դատախազության դատախազ: Ռաֆիկ Մաշադանի՝ սրընթաց պաշտոնների հասնելը մամուլը պայմանավորեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ ունեցած բարեկամական կապով: Իսկ երեկ, երբ հայտնի դարձավ, որ Ռ. Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով, լուրեր տարածվեցին, որ Սեդրակ Քոչարյանի հիմնադրած ընկերությունը տարիներ շարունակ եղել է խոշոր հարկատու, իսկ ՊԵԿ խոշոր հարկատուների տեսչության ղեկավարն այդ տարիներին եղել է Ռաֆիկ Մաշադյանը, որը վարչապետ Փաշինյանի հրամանով ներկայում զբաղեցնում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Ի դեպ, ասում են նաև, որ Մաշադյանի՝ հարազատ, ծանոթ-բարեկամներին պաշտոնների տեղավորելու գործը նոր չէ. օգոստոսին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակված Արման Պողոսյանը Ռաֆիկ Մաշադյանի աներորդին է: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48