Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մադուրոն կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարել

904
Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 10:30
Մադուրոն կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարել

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարել: Այս մասին նա ասել է երեկ բժշկական համալսարանի շրջանավարտների առջև ունեցած իր ելույթի ընթացքում, հաղորդում է «ТАСС»-ը:

«Ինչո՞ւ Գուաիդոն ընտրություններ չի հայտարարում, որպեսզի իրեն փոխարինեն ժողովրդի քվեարկության միջոցով»,- ասել է Մադուրոն՝ հավելելով, որ «իրեն նախագահ հռչակած այդ ծաղրածուն պետք է ընտրություններ նախաձեռնի»:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հռչակեց: Նրան աջակցում են ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ: Մադուրոն տեղի ունեցածը հեղաշրջման փորձ անվանեց: Մադուրոյին իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը, Սիրիան և Թուրքիան: