Ադրբեջանը կարող է կորցնել Վրաստանի գազի շուկայում մոնոպոլ դիրքը
Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում «Գազպրոմ»-ի հետ, Վրաստանի քննարկում է բնական գազի մատակարարների դիվերսիֆիկացման հարցը: Այս մասին հայտարարել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Չենք ցանկանում, որ մոնոպոլ դիրք ստեղծվի, և միակ մատակարարը լինի Ադրբեջանը: Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը լինի, բայց և գազ ստանանք նաև Ռուսաստանից: Մեր բնակչությունն ու ընկերությունները կշահեն դրանից: Կստեղծվի նվազագույն մրցակցություն, որը կազդի գների վրա»,- վստահություն է հայտնել Կոբուլիան: Նրա խոսքով՝ «Գազպրոմ»-ի հետ համաձայնագրի ստորագրման գործընթացքում հաշվի կառնվեն էներգետիկ անկախության և էներգետիկ անվտանգության հարցերը: Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ չի բացառում ռուսական գազի գնումը վերականգնելու հնարավորությունը: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48