Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սաշիկ Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար

284
Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 14:15
Սաշիկ Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։ «ՍիվիլՆեթ»-ը հարցմում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի քանի նվիրատվության խոստում է եղել և ում կողմից, և դրանցից որքանն է արդեն կատարվել։ «Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: