Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հիմա մի պահ մոռանանք, թե խոսքն ինչի մասին է». Հակոբ Բադալյան

228
Երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ., 18:20
«Հիմա մի պահ մոռանանք, թե խոսքն ինչի մասին է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ փոխխոսնակն ասում ա՝ խոսքը կարևոր քաղաքական որոշման մասին ա և չի ցանկանում անձնական հայտարարություն անել և անձնական կարծիք հայտնել: Իսկ խոսքը վերաբերում ա կիսանախագահական մոդելի վերադառնալուն, որ կոչ ա արել ՀԱԿ-ը: Հիմա մի պահ մոռանանք, թե խոսքն ինչի մասին ա, որովհետև ընդհանրապես խորհրդարանի՝ քաղաքական մարմնի որևէ անդամի գործառույթը հենց կարևոր քաղաքական որոշումների և թեմաների վերաբերյալ անձնական կարծիք հայտնելն ա: Դրա համար են դառնում պատգամավոր՝ քաղաքական հարցերի վերաբերյալ անձնական կարծիք հայտնելու համար, այլապես չկա մեծամասնության 88 պատգամավորի կարիք, կլիներ 1 պատգամավոր և վերջ»: