«Քանզի չունեմ ծանոթներ, թողնում են դրսում, իսկ 23 տարեկան լակոտը զբաղեցնում է դատախազի պաշտոն». Հասմիկ Ադամյան
![]() «Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է օգտատերերից Հասմիկ Ադամյանի գրառումը՝ հրավիրելով լրատվամիջոցների ուշադրությունը նրա բարձրացրած խնդրին. «Երկու տարի շարունակ մասնակցում եմ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունները պաշտոնների համալրման համար անցկացված մրցույթներին, երկու տարի անընդմեջ հաղթող եմ ճանաչվում, բայց չեմ նշանակվում հաստիքին, վերջին անգամ առավելագույն 100 միավորից հավաքում եմ 100, բայց պարզվում է դա կապ չունի և պաշտոնը ստացել է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի նախկին պետի տղան, ով մրցույթի ամենաթույլ մասնակիցն էր ու միավորների ռեյտինգային համակարգում ամենավերջին տեղը զբաղեցնող մասնակիցը, սակայն ուներ մաշադյան ռաֆիկի դաբռոն, ով այդ մրցութայնի հանձնաժողովի նախագահն էր և ստացավ աշխատանքը: Հավելեմ, որ ունեմ 2 բարձրագույն կրթություն գերազանցությամբ ավարտել եմ Պոլիտեխնիկ և Ժող իստիտոտները, բայց իմ նմաներին քանզի ես չունեմ ծանոթներ, թողնում են դրսում, իսկ իրենց 23 տարեկան լակոտը, ով ըստ պարզ մաթեմատիկական հաշվարկի, պաշտոնին նշանակվելիս չի էլ ունեցել նույնիսկ մագիստրոսի կոչում, փոխարենը «մորքուրի գանձն է», զբաղեցնում է դատախազի պաշտոն: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
