Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Առաջ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն կարողանա խաբել». Նիկոլ Փաշինյան

1072
Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 12:50
«Առաջ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն կարողանա խաբել». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, ինչի վերաբերյալ ՀՀ վարչապետը հայտարարեց. «Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում, որ գազալցակայններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ: Մեր ուսունասիրություններով արձանագրվել է, որ դա կապված է խտության հետ: Հիմա գազը լցնում են ճշումով, կարող է տարբեր ծավալներ ունենալ, ու որպեսզի խնդիրը լուծենք, ասում ենք՝ կիլոգրամով պետք է վաճառվի սպառողին, ու կիլոգրամով պետք է հարաբերությունները կարգավորվեն հարկային դաշտում: Մի պահ աղմուկ եղավ, որ գազի նկատմամբ ակցիզային հարկն ավելացնում են, ոչ, չկա նման բան, պարզապես էն նույն չափաբաժինները որ կիրառվել են ծավալի նկատմամբ, հիմա՝ ծավալը տրանսֆորմացվում է քաշի: Հարկային ավելացում չի լինելու: Հարց, կարո՞ղ է այս փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման: Եթե բերի դրան, սրանով գազալցակայանները ցույց կտան, որ մինչև այս սպառողներին խաբել են, ու սա մեզ համար պետք է լինի առանձնահատուկ ուշադրության արժանի... Այսինքն, 1000 դրամի գազ լցնելիս հիմա քաղաքացին նույնիսկ ավելի շատ կարող է քշել, որովհետև առաջ էդ հազար դրամի մեջ խաբում էին, հիմա չեն կարողանա խաբել»:

«Առաջ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն կարողանա խաբել». Նիկոլ Փաշինյան