Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Հիմա հարց է առաջանում` բանանը թարս բուսնե՞ց». Գևորգ Աճեմյան

488
Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 19:05
«Հիմա հարց է առաջանում` բանանը թարս բուսնե՞ց». Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն բան ընթանում է ծրագրված և նույն գեղական սցենարով։ Ընտրություններից առաջ բանանն էժանացավ (իսկ, թե ինչու հենց այս ապրանքատեսակը, քանի որ հանրության շրջանում ամենաշատը սա էր փիառված որպես մոնոպոլիզացված, և հետո, երբեմնի ընդդիմադիրն ամենաշատը բանանից էր խոսում), մի քիչ ուրախացրեց էյֆորիայի մեջ ակամայից հայտնված մեր հայրենակիցներին, ապա ընտրություններից կարճ ժամանակ անց թանկացավ, սակայն եթե ՀՀԿ-ի ժամանակ 10-20% էր, ՔՊ-ի դեպքում թվերն ավելի առատաձեռն գտնվեցին Հայաստանի քաղաքացիների համար. թանկացումը կոնկրետ բանանի մասով գրեթե կրկնակի է։ Հիմա հարց է առաջանում՝ բանանը թարս բուսնե՞ց, թե՞ էյֆորիկ ամենաթողությունից մի քիչ էլ ցանկանում են օլիգարխները։ Թե՞ բանանի Միհրանն էլ օլիգարխից վերածվեց բիզնեսմենի։

Հ.Գ. Ինձ հասած տեղեկությունների համաձայն կուլիսային պայմանավորվածություն կա ներկա իշխանությունների և որոշ օլիգարխների միջև, ըստ որի՝ կենսական նշանակության ապրանքների թանկացումներն ակնառու չեն լինի (3-7%), որ սոցիալական բունտ չլինի, բայց այ «էկզոտիկ» հաճույքների համար քաղաքացիներն ստիպված կլինեն վճարել։ Հաʹմ բյուջեն կլցվի, հաʹմ էլ մեծ ձկները սոված չեն մնա»։