Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Facebook-ին բազմամիլիարդ տուգանք է սպառնում

2408
Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 10:35
Facebook-ին բազմամիլիարդ տուգանք է սպառնում

ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովն (FTC) ու Facebook սոցցանցի ղեկավարությունը բանակցություններ են վարում սոցցանցի բազմամիլիարդ տուգանքի հարցով՝ կապված օգտատերերի էջերի գաղտնիության խախտման հետաքննության հետ, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով հետաքննությանը ծանոթ աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան մեդիամագնատի համար տուգանքն ամենամեծն է, որը FTC-ը երբևէ սահմանել է տեխնոլոգիական ընկերությունների համար:

Ընդ որում, պարբերականի աղբյուրները նշել են, որ այս պահին կողմերը տույժի հստակ չափի շուրջ համաձայնության չեն եկել:

The Washington Post-ը ենթադրում է, որ եթե բանակցությունները տապալվեն, ապա հետաքննութունը կարող է դատական լուրջ գործընթացի վերածվել: