Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը

1455
Հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ., 14:25
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին:

Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ առհասարակ իրավունքի բացի հիմնախնդիրները:

Գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբ