Սենատում հակառուսական նոր «դժոխային» պատժամիջոցներ են պատրաստում. թիրախում են նաև Հայաստանում գործող ռուսական բանկերը
![]() Ամերիկացի սենատորները հակառուսական նոր «դժոխային» պատժամիջոցներ են պատրաստում, գրում է Forbes-ը՝ հղում անելով Reuters-ին: Սահմանափակող միջոցներն ուղղված են ռուսական բանկերի, վառելիքաէներգետիկ համալիրների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխների դեմ: Նախագիծը պատրաստել են հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն ու դեմոկրատ Բոբ Մենենդեսը: Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են կոշտ պատժամիջոցներ սահմանել ռուսական բանկերի դեմ, որոնք «աջակցում են արտասահմանում ընտրություններին միջամտության փորձերը», ինչպես նաև ռուսական կիբեր ոլորտի և ֆիզիկական անձանց դեմ, ովքեր «ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի շահերի համար անօրինական և կոռուպցիոն գործողությունների հետ»: Սահմանափակող միջոցներն անդրադառնում են նաև ռուսական պետական պարտքի, ինչպես նաև նավթագազային ոլորտի վրա: Բացի այդ, ըստ փաստաթղթի, պատժամիջոցներն անդրադառնում են նաև արտասահմանում ռուսական հեղուկ բնական գազի ոլորտում ներդրումներին: Փաստաթղթում ասվում է նաև, որ խոսքը «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ-ի անվտանգության պաշտպանության մասին ակտի» մասին է (Defending American Security from Kremlin Aggression Act, DASKA): Բանկերի թվում են՝ «ՎԷԲ», «Սբերբանկ», «ՎՏԲ», «Պրոմսվյազբանկ», «Ռոսսելխոզբանկ» և «Գազպրոմբանկ»: Պատժամիջոցների նոր վարկածում միջոցները բաժանվում են 2 տեսակի: Պատժամիջոցների առաջին խմբում են՝ - ռուսական բանկերը, որոնք ներգրավված են «օտարերկրյա ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը խոչընդոտելու ռուսական փորձերին», - ներդրումներն արտասահմանում ռուսական հեղուկ բնական գազի ոլորտում, - կիբեր ոլորտը, - քաղաքական գործիչները, օլիգարխները, նրանց ընտանիքների անդամներն ու այլ քաղաքացիներ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի շահերի համար անօրինական և կոռուպցիոն գործողությունների հետ: Երկրորդ խմբում են՝ - Անվտանգության դաշնային ծառայության 24 գործակալները, ովքեր ներգրավված են Կերչի նեղուցում հարձակմանը, - ռուսական նավաշինական ոլորտը, - նավթային ռեսուրսների մշակումն ու դրա աջակցումը, - արտասահմանում պետական էներգետիկ նախագծերը: Նշենք, որ պատժամիջոցների թիրախում կան նաև Հայաստանում գործող ռուսական բանկեր: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
