«Հայկն արթնացավ, ասեց՝ խելոք մնա, կկրակեմ ու կրակեց». տուժող
![]() Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին ցուցմունք է տալիս վերջինի նախկին ընկերը՝ «Կենտրոնի Կյաժ» մականունով Դավիթ Սիմոնյանը։ Իր ցուցմունքում Դ. Սիմոնյանը պատմել է, որ 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում գտնվել է Հայկ Սարգսյանին պատկանող բնակարանի տան նկուղային հարկում (Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարան): «Այնտեղ էինք ես, Հայկը և Արթուրը: Հայկը քնած էր, Արթուրի հետ վեճ առաջացավ: Չկարացինք իրար մեջ կիսել թմրանյութը։ Ցանկանում էի ինձ էլ տար: Հայկն արթնացավ, ասեց՝ խելոք մնա, կկրակեմ ու կրակեց: Ինձ տարան Պռոշյանի վրա գտնվող երրորդ հիվանդանոց, որտեղ էլ հանեցին աջ երիկամս, վիրահատեցին լյարդս: Կազդուրվելուց հետո սպառնացին, որ ասեմ՝ ինձ վրա հանկարծակի կարկել է Արթուր Ղևոնդյանը՝ ձեռքի ատրճանակով խաղալով, այլապես Հայկն ասել էր՝ չես ապրի, եթե չասես»,- դատարանում իր ցուցմունքում պատմել է Հայկ Սարգսյանի նախկին ընկեր Դավիթ Սիմոնյանը: Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։ Հիշեցնենք նաև, որ Հայկ Սարգսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ–ից ազատ էր արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
