Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սերժիկի ժամանակներն ենք հիշում: Տեսեք՝ ինչ քանակությամբ ոստիկաններ են կուտակված». Գ. Սաֆարյան (տեսանյութ)

845
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 11:40
«Սերժիկի ժամանակներն ենք հիշում: Տեսեք՝ ինչ քանակությամբ ոստիկաններ են կուտակված». Գ. Սաֆարյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում. ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը: Գևորգ Սաֆարյանը ներկայացնում է տիրող իրավիճակը: «Սերժիկի ժամանակներն ենք հիշում: Տեսեք՝ ինչ քանակությամբ ոստիկաններ են կուտակված: Քիչ առաջ տեսան, որ նկարում ենք, հրահանգ տվեցին կարմիր բերետավորներին ուղարկել չերևացող տարածք: Ու սա իրականացվում է երկու տասնյակ խաղաղ քաղաքացիների համար: Ի՞նչ կարիք կար»:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ նիստերն այսուհետ անցկացվելու են դռնփակ՝ դրանց ընթացքը չխոչընդոտելու համար։ Այս որոշմամբ պայմանավորված՝ «Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի շենքի դիմաց:

Քիչ առաջ, սակայն, դատարանը վերանայեց որոշումը. «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը կքննվի դռնբաց: