Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ.

«Էդ պաշտոնյային ցույց տվեք և տեսեք՝ նրա հետ ինչ տեղի կունենա». Նիկոլ Փաշինյան

45
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 12:25
«Էդ պաշտոնյային ցույց տվեք և տեսեք՝ նրա հետ ինչ տեղի կունենա». Նիկոլ Փաշինյան

«Մշտապես հակամենաշնորհային գործընթացների մասին եք խոսում, ևս ես այս համատեքստում մեղվաբուծության ոլորտին կցանկանայի անդրադառնալ: Ասոցիացիաները նշուն են, որ լուրջ պոտենցյալ ունեն արտադրանքը ավելացնելու, բայց արտահաման հետ կապված խոչընդոտների պատճառով խուսափում են»,- դիմելով ՀՀ վարչապետին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը: «Ես ճիշտ հասկացա՝ Դուք մտածում եք, որ կառավարությունը մեղրի վաճառքով պետք ա զբաղվի և պլանավորի՝ ինչքան մեղր արտադրվի ու վաճառվի՞: Ես ասում եմ՝ պետք ա խթանենք աշխատանքը, դուք ասում եք՝ ի՞նչ անեն, ինչքա՞ն արտադրեն ու արտահանեն: Արտահանման խոչընդոտ չկա, եթե որևէ մեկը որևէ մեկի արտահանմանը խոչընդոտում ա, պաշտոնապես ասում եմ՝ ցույց տվեք այդ պաշտոնյային ու տեսեք՝ նրա հետ ինչ տեղի կունենա»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: