Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում եմ ՀՀ-ում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին». Ն. Փաշինյան

733
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 10:40
«ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում եմ ՀՀ-ում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին». Ն. Փաշինյան

«Ինչպես 2018թ. ապրիլի 16-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակի ինքնաշեն ամբիոնից հայտարարեցի ՀՀ-ում ոչ բռնի, թավշյա ժողովրդական հողափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա՝ ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում եմ ՀՀ-ում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին»,- Կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա համոզմունք հայտնեց, որ ինչպես հայ ժողովուրդը հաղթել է ամենաթողությունը, կոռուպցիան, կլանային համակարգը, նույն կերպ հաղթելու է նաև աղքատությունը, խեղճությունն ու անգործությունը: «Գլխավոր հարցը, որ ծագում է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին իմ հայտարարությունից, սա է՝ ինչպե՞ս ենք պատրաստվում իրականացնել դա: Կառավարության ծրագրի գաղափարական հենքն «Իմ քայլի» նախընտական ծրագիրն է, որն իր հերթին ՔՊ կուսակցության ծրագիրն է: Տնտեսական հեղափոխություն պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով արեցինք քաղաքական հեղափոխությունը»,- ասաց Փաշինյանը: