«Գորիսի բանտում խոսել էր Մհերի հետ ու ասել, որ ինքը Լիսկայի եղբոր տղան է, որ շուտով դուրս կգա բանտից». Զ. Մեջլումյան
![]() Մհեր Ենոքյանի կինը՝ իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Մայիս Խաչատրյանը 2004-ի փետրվարի 29-ին դաժանաբար, դանակի բազմակի հարվածներով սպանել էր Գորիսի բնակիչ, երեք անչափահասների հայր Հովհաննես Բադալյանին՝ մուտքում իր ուսին դիպչելու համարձակության համար: Սակայն նա դատապարտվել էր ազատազրկման 12 տարի ժամկետով, իսկ ընդամենը 6 տարի անց՝ 2010-ին Սերժ Սարգսյանը նրան ներում էր շնորհել: Ու տարօրինակ կերպով ներման հանձնաժողովից արտահոսք չէր եղել, չէին տեղեկացվել Հովհաննես Բադալյանի ընտանիքի անդամները: Նրա անհայր մնացած երեխաները տուժողներ չեն ֆեյսբուքյան պաշտպանիկների համար: Այդ երեխաների հետ, իհարկե, չի ցանկանա ծանոթանալ նայած ում իրավունքների պաշտպանը կամ պաշտպանները: Նրանք հզոր հովանավորյալներ չունեին, որ հրապարակներում ցույցեր անեին... Ի դեպ, Մայիս Խաչատրյանը Գորիսի բանտում խոսել էր Մհերի հետ ու ասել, որ ինքը Լիսկայի եղբոր տղան է, որ շուտով դուրս կգա բանտից»: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
