«MAMUL.am-ն, Azatutyun.am-ը, Hetq.am-ը և Armtimes.com-ը վերստին հասանելի կլինեն Ռուսաստանի Դաշնությունում». ՌԴ դեսպանություն
«Ռոսկոմնադզոր»-ը ներկայումս իրականացնում է դատարանի որոշումը բավարարած կայքէջերի՝ արգելափակումից դուրս բերելու գործընթացը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ռոսկոմնադզոր»-ը բռնաճնշումներ է սկսել հայկական լրատվամիջոցների դեմ. MAMUL.am, Azatutyun.am, Armtimes.com, Hetq.am կայքերն արգելափակվել են Ռուսաստանի տարածքում: Առաջիկայում կայքերը վերստին հասանելի կլինեն ՌԴ տարածքում։ Այս մասին ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության տարածած հայտարարության մեջ: Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն աշխատանքային քննարկումներ է անցկացնում ՌԴ համապատասխան մարմինների, մասնավորապես՝ ՌԴ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսկոմնադզոր»), ինչպես նաև ոլորտի մասնագիտացված խմբերի հետ՝ ՌԴ-ի տարածքում հայաստանյան որոշ լրատվամիջոցների կայքէջերի արգելափակման հարցի առնչությամբ։ Ամփոփելով կայացած հանդիպումների արդյունքները՝ կարող ենք նշել, որ «Ռոսկոմնադզոր»-ը ներկայումս իրականացնում է դատարանի որոշումը բավարարած կայքէջերի՝ արգելափակումից դուրս բերելու գործընթացը։ Առաջիկայում կայքերը վերստին հասանելի կլինեն ՌԴ տարածքում։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ արգելափակված հրապարակումների էջերը պատճառ են դարձել ՌԴ-ի տարածքում որոշ կայքերի հասանելիության ամբողջական սահմանափակման, ինչն արդեն պայմանավորված է կայքերի տեխնիկական առանձնահատկություններով»։ |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06