«Հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանները». Լապշին
![]() Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այցելել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում գտնվող հրեական գերեզմանոց, որի կողքին ադրբեջանական գերեզմաններ են եղել: «Այսօր Հայաստանում, Եղեգիս գյուղում պահպանվել է միայն մեկ հին հրեական գերեզմանոց: Այն գտնելն այդքան էլ հեշտ չէ, գտնվում է գյուղի ծայրամասում, գետի մյուս ափին, որի վրա գտնվող կամուրջը բաժանում է հրեական գերեզմանոցը... ադրբեջանականից»,- գրել է Լապշինն իր «Կենդանի ամսագրում»: Լապշինը նշել է, որ սովետական տարիներին այդտեղ հայեր և ադրբեջանցիներ են ապրել, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից հեռացել են Հայաստանից, ինչպես հայերը՝ Ադրբեջանից: «Պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ, որ հայերը ձեռք չեն տվել գերեզմաններին, ոչ մի ավերված գերեզման, ոչ մի գրաֆիտի կամ վանդալիզմ»,- նշել է Լապշինը: Նա նաև գրել է, որ հայտնի չէ, թե ինչպես են հրեաներն այդտեղ հայտնվել և ինչի արդյունքում են հեռացել այդ վայրից: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
