Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Քուվեյթում ամուսնական զույգը բաժանվել է ամուսնությունից 3 րոպե անց

1828
Ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ., 01:05
Քուվեյթում ամուսնական զույգը բաժանվել է ամուսնությունից 3 րոպե անց

Քուվեյթում գրանցվել է երկրի պատմության ամենակարճատև ամուսնությունը: Երբ զույգին ճանաչել են այր ու կին, հարսնացուն սայթաքել ու ընկել է: Փեսան չի կարողացել զսպել ծիծաղը ու նրան հիմար է անվանել: Դրանից հետո արտասվող կինն ապահարզան է պահանջել:

Պսակադրության արարողությունն իրականացնող հոգևորականն անմիջապես բավարարել է աղջկա պահանջը, գրում է The Sun-ը:

Այսպիսով, այս ամուսնությունը դարձել է ամենակարճատևը Քուվեյթի պատմության ընթացքում՝ ընդամենը 3 րոպե: