Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Նախարարի կարգադրությամբ Մասիսի ԲԿ-ում դիտարկումներ կսկսվեն». Աշոտ Սարգսյան

464
Հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ., 15:55
«Նախարարի կարգադրությամբ Մասիսի ԲԿ-ում դիտարկումներ կսկսվեն». Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անդրադառնալով մամուլում այսօր հայտնված «ՄԱՍԻՍ» ԲԿ-ում ԻՐԱՎԻՃԱԿ ՉԻ ՓՈԽՎԵԼ. ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ «ՔԵՐԵԼ» ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ» վերնագրով հոդվածին՝ տեղեկացնեմ, որ ՀՀ Առողջապահության նախարարի կարգադրությամբ Մասիսի ԲԿ-ում դիտարկումներ կսկսվեն: Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև 7 տարեկան երեխաների, հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաների, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 18 տարեկան երեխաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների մինչև 18 տարեկան երեխաների, բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաների, մինչև 18 տարեկան՝ դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաների և մինչև 18 տարեկան միածնող երեխաների բուժօգնունը ԱՆՎՃԱՐ է: Առողջապահության նախարարությունը հետևողական կլինի երեխաների անվճար բժշկական օգնության իրականացման աշխատանքներին»: