Google-ը «Ռոսկոմնադզոր»-ի սպառնալիքների ներքո սկսել է ջնջել Ռուսաստանում արգելված կայքերի հղումները
![]() Google որոնողական համակարգը «Ռոսկոմնադզոր»-ի սպառնալիքների ներքո սկսել է ջնջել Ռուսաստանում արգելված կայքերի հղումները, հաղորդում է «Ведомости» պարբերականը՝ մի քանի աղբյուրների վրա հղումով: Աղբյուրի փոխանցմամբ՝ գերատեսչության ներկայացուցիչը հաստատել է, որ Google-ը մի քանի շաբաթ է՝ «մաքրում է» որոնողական համակարգն արգելված տեղեկատվությունից: Ջնջվում են «Ռոսկոմնադզոր»-ի ռեեստրում հայտնված ռեսուրսների ոչ բոլոր հղումները, այլ մոտ 70%-ը: Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ Google-ն ամեն օր «Ռոսկոմնադզոր»-ից արգելված հասցեների նոր ցուցակ է ստանում: Հիշեցնենք, որ Ռոբսոնի մասին նյութի հրապարակման համար «Ռոսկոմնադզոր»-ը սպառնացել էր MAMUL.am-ին: Օրեր առաջ էլ «Ռոսկոմնադզոր»-ը Ռուսաստանի տարածքում արգելափակել էր MAMUL.am, Azatutyun.am, Armtimes.com, Hetq.am և մի շարք այլ հայկական լրատվական կայքեր: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
