Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Եթե ծխող լիներ, կներկայացնե՞ր այս նախագիծը». Ավետիք Իշխանյան

552
Հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ., 13:10
«Եթե ծխող լիներ, կներկայացնե՞ր այս նախագիծը». Ավետիք Իշխանյան

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԾԽԵ՞Լ, ԹԵ՞ ՉԾԽԵԼ
Կառավարության օրակարգում է հասարակական բոլոր փակ տարածքներում ծխելն արգելելու մասին օրինագիծը։ Նախաձեռնության հեղինակ, առողջապահության նախարարաը, ենթադրում եմ լինելով մասնագետ, քաջ տեղյակ լինելով ծխելու վնասների մասին, համոզված լինելով իր ճշմարտացիության մեջ՝ ներկայացրել է սույն օրենքի նախագիծը։ Ողջունելի է, որ ՀՀ Առողջապահության նախարարը ծխող չի, իսկ եթե ծխող լիներ, կներկայացնե՞ր այս նախագիծը։ Իհարկե, ոչ-ոք չի կարող վիճարկել ծխելու վնասակարությունը։ Լինելով ծխող շուրջ 48 տարի, այս հարցում ունեմ իմ «փիլիսոփայությունը»՝-Մարդկությունն ունի երկու մեծագույն հիմար սովորույթներ՝ ծխելն ու չխմելը․․․ Ես առաջին հիմարությունն անում եմ, երկրորդը՝ ոչ։ Այնպես որ, սույն օրենքի մասին իմ կարծիքը, նույնպես սուբյեկտիվ կլինի։
-Արդյո՞ք Հայաստանում հնարավոր է մեկ հարվածով արգելել ռեստորաններում, սրճարաններում ծխելը։ Եթե այդ «օբյեկտներում» օրենքը համատարած խախտվի, ի՞նչ պետք է անի կառավարությունը։ Հնարավո՞ր է ամեն «օբյեկտում» նստեցնել ոստիկանության կամ ԱԱԾ աշխատողի։
-Ավելի ճիշտ չի՞ լինի, որ բոլոր «օբյեկտներում» պարտադիր լինեն տարբեր սրահներ, ծխողների և չծխողների համար, ինչպես շատ քաղաքակիրթ երկրներում»։