«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի կողմից դատի տված անհատ ձեռներեցների հայտարարությունը
![]() «Աշտարակ կաթ» ՓԲԸ կողմից դատի տված անհատ ձեռներեցները հաղորդագրություն են տարածել. «Մենք՝ Աշտարակ քաղաքի և շրջակայքի տասնյակից ավելի անհատ ձեռներեցներս, երկար տարիներ աշխատել ենք «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրության հետ՝ որպես վերջինիս ապրանքների սպառողներ: Աշխատանքի ընթացքում ոչ մի խնդիր երբևէ չենք ունեցել, աշխատել ենք կանխիկ գումարներով՝ առանց բանկային փոխանցումների: Երբ սննկացավ «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատերը, ապա նա մեզ մեղադրեց իր ապրանքի դիմաց իրեն գումարներ չտալու մեջ, և որոշեց, որ իր սննկացման պատճառը մենք ենք: Սա բացահայտ սուտ է և զրպարտություն մեր նկատմամբ նաև հակասում է որևէ տրամաբանության, քանի որ ստացվում է, որ տարիներ շարունակ «Աշտարակ կաթ»-ը մեզ հետ համագործակցել է այն դեպքում, երբ մենք նրան չեն վճարել իր ապրանքի դիմաց: Առաջին ատյանի դատարանները հոգուտ մեզ որոշումներ կայացրեցին՝ հիմք ընդունելով հենց «Աշտարկ կաթ»-ի աշխատողների վկայությունները, որոնք էլ մեզ ապրանք էին մատակարարում, և անձամբ ստանում գումարը: Սրանից հետո «Աշտարակ կաթ»-ի նախկին տերերը բողոքարկեցին վճիռը Վերաքննիչ դատարանում: Վերաքննիչն անցկացնելով փակ դատ, բավարարեց «Աշտարակ կաթ»-ի հայցը: Ցանկանալով ԶԼՄ-երի և հանրության ուշադրությունը հրավիրել այս անարդար որոշման դեմ՝ փետրվարի 7-ին՝ ժամը 13.00-ին, մեր բողոքի գործողությունն ենք իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ Հանրապետության հրապարակում»: Տեղեկացնենք, որ անհատ ձեռներեցների առաջին բողոքի ակցիան իրականացվել է փետրվարի 4-ին: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
