Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Facebook-ը թույլ է տվել Messenger-ում ջնջել ուղարկված նամակները

1280
Չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ., 10:25
Facebook-ը թույլ է տվել Messenger-ում ջնջել ուղարկված նամակները

Facebook սոցցանցը թույլ է տվել Messenger-ում ջնջել ուղարկված նամակները, հաղորդում է The Verge-ը:

Ընկերությունը սկսել է մշակել գործառույթն այն բանից հետո, երբ 2018-ի ապրիլին ջնջեց այլ օգտատերերի հետ Մարկ Ցուկերբերգի հին նամակները:

Այժմ օգտատերերը 10 րոպեի ընթացքում կարող են չեղարկել հաղորդագրությունների ուղարկումը: Գործառույթը գործում է բոլոր օգտատերերի համար, փետրվարի 5-ից այն կգործի iOS և Android համակարգերի համար:
Նշվում է, որ անցած տարվա ապրիլին օգտատերերը նկատել էին, որ Ցուկերբերգի՝ իրենց ուղարկված նամակներն անհետացել են: Ընկերությունը հաստատել էր տեղեկությունը՝ դա բացատրելով անվտանգության պաշտպանմամբ:

Հաղորդագրությունները ջնջելու հնարավորություն կա նաև Telegram և Whatsapp մեսսենջերներում: