Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Հորս շնորհիվ ամբողջ աշխարհում երկրպագուներ ունեմ»․ Շումախեր

319
Շաբաթ, 02 փետրվարի, 2019 թ., 00:05
«Հորս շնորհիվ ամբողջ աշխարհում երկրպագուներ ունեմ»․ Շումախեր

Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի որդին՝ Միկ Շումախերը խոսել է հոր մասին:

«Հպարտ եմ, որ Ֆորմուլա 1-ի բոլոր ժամանակների լավագույն ավտոարշավորդի որդին եմ: Հպարտանում եմ այն ձեռքբերումներով, որոնց հասել է հայրս: Երբ փոքր էի, նա ինձ հարցրեց մտադիր եմ, արդյոք, շարունակել հանդես գալ ավտոսպորտում: Առանց վարանելու պատասխանեցի, որ ուզում եմ դառնալ պրոֆեսիոնալ ավտոարշավորդ: Երբեմն ինձ համար շատ բարդ է, բայց հորս շնորհիվ ամբողջ աշխարհում երկրպագուներ ունեմ: Շնորհակալ եմ բոլորին՝ ինձ և ընտանիքիս աջակցելու համար»,- նշել է Միկը: