Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Facebook-ն ու Twitter-ը ջնջել են Իրանի իշխանությունների օգտին աշխատող հարյուրավոր հաշիվներ և էջեր

868
Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 10:40
Facebook-ն ու Twitter-ը ջնջել են Իրանի իշխանությունների օգտին աշխատող հարյուրավոր հաշիվներ և էջեր

Facebook և Twitter սոցցանցերը գրեթե միաժամանակ հայտարարել են հարյուրավոր հաշիվների և էջերի հեռացման մասին, որոնք քողարկված քարոզարշավ են իրականացրել Իրանի իշխանությունների օգտին, հաղորդում է Интерфакс-ը:

Սոցցանցերի պնդմամբ՝ էջերի ակտիվության թիրախում առաջին հերթին եղել է ԱՄՆ-ը:

Twitter-ը հայտնել է իրանական մի քանի հաշիվների հեռացման մասին, որոնցում օգտատերերը ներկայացել են որպես ամերիկացիներ կամ լրատվական գործակալություններ:

Բացի այդ, սոցցանցը հայտնել է 6 հազար հաղորդագրությունների հեռացման մասին, որոնք, ենթադրաբար, ստեղծվել են 2018թ. նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ազդելու համար:

Ըստ սոցցանցերի՝ այդ հաշիվներն ու էջերը ստեղծվել են Իրանում, Վենեսուելայում և Ռուսաստանում: